Թեհրանի հայոց թեմի առաջնորդը զորակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i207798-Թեհրանի_հայոց_թեմի_առաջնորդը_զորակցություն_է_հայտնել_Պաղեստինի_ժողովրդին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը տարածել է հաղորդագրություն,որում զորակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին և դատապարտել է Իսրայելի ռեժիմի հանցագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 12:06 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդը զորակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը տարածել է հաղորդագրություն,որում զորակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին և դատապարտել է Իսրայելի ռեժիմի հանցագործությունները:

Հաղորդագրության մեջ ասվում է,-

Աբրահամյան կրոնների բնօրրան՝ Պաղեստինյան հողի օկուպացիայի սկզբից ի վեր, թշնամական Սիոնիստական ռեժիմը խախտելով միջազգային կոնվենցիաներն ու օրենքները, պաղեստինյան ազգի նկատմամբ զանգվածային սպանություններ ու պաշարումներ է իրագործել»։

Օսմանյան կայսրության հիմնադրումից եւ այդ կայսրության սիոնիստ գործակալների ներթափանցումից ի վեր հայ ազգը ենթարկվել է ջարդերի ու անմարդկային սպանությունների ու էթնիկ զտումների։ 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանությունը այս իրողության ապացույցն է։ Այսօր մենք ականատես ենք լինում պատմության կրկնության: Բաքվի վարչակարգը Իսրայելի զավթիչ կառավարության ուղարկած ռազմական օբյեկտներով ու աջակցությամբ էթնիկ զտման ենթարկեց Արցախում առավել քան չորս հազար տարի ապրող հայ ժողովրդին եւ վտարեց իրենց պապենական հայրենիքից։

Մենք՝ Իրանի հայ համայնքը, մեզ աշխարհի ճնշված ժողովուրդների՝ հատկապես պաղեստինյան ժողովրդի ցավակից եւ համախոհն համարելով, դատապարտում ենք վերջին օրերին Գազայի հատվածի վրա Իսրայելի դաժան հարձակումները եւ հատկապես Ալ-Մաոմդանի հիվանդանոցի ռմբակոծումը, որտեղ զոհվեցին մեծ թվով երեխաներ եւ կանայք, ինչպես նաեւ բուժաշխատողներ։ Նաեւ աշխարհի ազատատենչ ժողովուրդներին եւ նահատակների ազգակիցներին փոխանցելով մեր խորզգաց ցավակցությունները, նրանց համար Ամենակարող Աստծուց երկնային խաղաղություն ենք հայցում։

Մենք ուժեղ կերպով դատապարտում ենք իսրայելական հակա-Պաղեստինյան այս անմարդկային արշավանքը,որին զոհ գնացին հազարավոր երեխաներ,անղեղ մարդիկ։Զգում ենք դառնությունը Պաղեստինի ժողովրդի եւ խորապես ցավակցում Պաղեստինի ազնիվ եւ մարտունակ ժողովրդին,որ 1948 թվից ի վեր տառապում է իսրայելյան բռնութիւնից։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ