Պաշտոնապես հայտարարվել է ԱԽ հակաիրանական պատժամիջոցների դադարեցման մասին
ՄԱԿ ԱԽ քարտուղարությունն անդամ երկրներին ուղարկված պաշտոնական նամակներում հայտարարել է թիվ 2231 բանաձևի Բ հավելվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի դրույթների պաշտոնական ավարտի մասին:
Ըստ այս հայտարարության՝ վերոնշյալ կետերը վերաբերվում են հրթիռային փորձարկումների, հրթիռային պահեստամասերի արտահանման և ներմուծման, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքի բռնագրավման և ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված պատժամիջոցներին։
Համաձայն 2231 բանաձևի Հավելված Բ-ի դրույթների՝ այս սահմանափակումները շարունակվել ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո 8 տարի և դադարեցվել երեկ՝ Նյու Յորքի ժամանակով կեսգիշերին։
Հարկ է նշել, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից լայնածավալ քաղաքական և իրավական ջանքեր են գործադրվել՝ այս պատժամիջոցների շարունակման համար միջազգային շրջանակներում կոնսենսուս ձևավորելու ուղղությամբ: Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան և ի վերջո, նշված սահմանափակումները պաշտոնապես դադարեցվեցին։
Հարկ է նշել, որ չնայած պատժամիջոցների ավարտին, երեկ մի շարք արևմտյան երկրներ և ԶԼՄ-ներ փորձեցին կասկածի տակ դնել նշված գործընթացը, սակայն ավելի ուշ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց պատժամիջոցների դադարեցման մասին:
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների պահանջը՝ շարունակել այդ սահմանափակումները ազգային կարողությունների նկատմամբ, չնայած միջազգային սահմանափակումների դադարեցմանը, դիտարկում է որպես ՄԱԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածի խախտում։
Միջազգային դիտորդները, հաշվի առնելով Իրանի կառավարության հարաբերությունների և ռազմական համագործակցության բնույթը, համարում են, որ Արևմուտքի այս ջանքերը խորհրդանշական բնույթ են կրում: