Հոջաթոլէսլամ Սեդիղի. Դիմադրության ժամանակին իրականացված հարձակումը օրինական է և ընդունելի
Թեհրանի այս շաբաթվա ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը հայտարարել է, որ Դիմադրության ժամանակին իրականացված հարձակումը միջազգային ասպարեզում ու հանրային խղճի տեսանկյունից, օրինական է և ընդունելի:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Հոջաթոլէսլամ Սեդիղին հավելել է.«70 տարի շարունակ Գազայի բնակիչների տները ավերվել են, նրանք տեղահանվել են, սպանվել ու շրջափակման մեջ են եղել»։
Նա հավելել է. «Սիոնիստները չէին մտածում, որ հազարավոր մարտիկներ կանցնեն այդ պատնեշների միջով, կջախջախեն ռազմաբազաներն ու կոչնչացնեն Երուսաղեմին օկուպացրած ռեժիմի զինվորներին ու բազմաթիվ գերիներով կվերադառնան Գազա»։
Սեդիղիի խոսքով. «Այս գործողության ընթացքում կոտրվեց կեղծ ճակատի անպարտելիության առասպելը, սակայն հակառակորդը ոչ թե սպանեց մարտիկներին, այլ ավերեց մարդկանց տները և սպանեց երեխաներին, մայրերին ու հայրերին: Սա մեծ աղետ է:
Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել»: Հոջաթոլէսլամ Սեդիղին հավելել է. «Դաժանությունների գագաթնակետին, թշնամին հրթիռակոծեց մարդկանց համար ապաստան դարձած հիվանդանոցն ու դպրոցը, սակայն համաշխարհային բողոքի այնպիսի ալիք բարձրացավ, որ այժմ ամերիկյան կառավարությունը, Արևմուտքն ու Սիոնիստական ռեժիմը հասարակական կարծիքի ամենաատելի գործիչներն ու կառավարություններըն են»։