Իրանում քրեական գործ կհարուցվի Սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i207932-Իրանում_քրեական_գործ_կհարուցվի_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործ_առաջնորդների_դեմ
Իրանի գլխավոր դատախազի հրամանով՝ Թեհրանի դատախազությունում քրեական գործ կհարուցվի Սիոնիստական ռեժիմի առաջնորդների հանցագործությունների կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2023 07:22 Asia/Tehran
  • Իրանում քրեական գործ կհարուցվի Սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդների դեմ

Իրանի գլխավոր դատախազի հրամանով՝ Թեհրանի դատախազությունում քրեական գործ կհարուցվի Սիոնիստական ռեժիմի առաջնորդների հանցագործությունների կապակցությամբ։

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունների դեմ պայքարի իրավական և դատական ուղիների քննարկման թեմայով հանդիպման ժամանակ, ասել է. «Քրեական գործ կհարուցվի Սիոնիստ առաջնորդների հանցագործությունների կապակցությամբ»:

Ղարիբաբադին հավելել է. «Գործը հարուցվում է Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ռազմական հանցագործությունների և ցեղասպանության պատճառով՝ խաղաղության և անվտանգության դեմ ուղղված՝ ռեժիմի թշնամական գործողություններին հակազդելու համար»։

Նա նշել է. «Պաղեստինը պաշտպանող անկախ փաստաբանները զբաղվում են նաև Սիոնիստական ռեժիմի դեմ այլ երկրների դատարաններում բողոք ներկայացնելու հարցով»:

Ընդգծելով անհատական քրեական պատասխանատվության սկզբունքի շրջանակներում Սիոնիստական ռեժիմի մանկասպան պաշտոնյաների անպատժելիությանը դիմակայելու անհրաժեշտությունը՝ Ղարիբաբադին ասել է. «Այլ գործեր կհարուցվեն նաև Իրանի ժողովրդի դեմ ռեժիմի ղեկավարների կատարած հանցագործությունների կապակցությամբ, ինչպիսիք են գիտնականների սպանությունները, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունները»: