Իրանի հասարակական կազմակերպությունների համագումարը՝ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լուսաբանելու թեմայով
https://parstoday.ir/hy/news/iran-i207950-Իրանի_հասարակական_կազմակերպությունների_համագումարը_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները_լուսաբանելու_թեմայով
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կազմակերպությունների համագումարը՝ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լուսաբանելու և Պաղեստինի ժողովրդին օգնելու թեմայով: Հանդիպմանը ներկա էր Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2023 14:15 Asia/Tehran
  • Իրանի հասարակական կազմակերպությունների համագումարը՝ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լուսաբանելու թեմայով

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կազմակերպությունների համագումարը՝ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լուսաբանելու և Պաղեստինի ժողովրդին օգնելու թեմայով: Հանդիպմանը ներկա էր Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին:

Այսօր (կիրակի) «միջազգային ասպարեզում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լուսաբանելու հարցում հասարակական կազմակերպությունների դերը»  թեմայով հանդիպումը տեղի ունեցավ տասնյակ պաղեստինամետ հասարակական կազմակերպությունների պաշտոնյաների ներկայությամբ՝ քաղաքական, իրավական, տնտեսական և մշակութային ծառայությունների մատուցման ձևի վերաբերյալ, և ներկաները հանդես եկան ելույթով։

Հանդիպմանը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի, Իսլամական Ջիհադի և Լիբանանի Հեզբոլլահի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Պաղեստինում տիրող իրավիճակի և օկուպացված Պաղեստինի սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Այս համագումարի ընթացքում Պաղեստինին աջակցող հասարակական կազմակերպությունների պաշտոնյաները առաջարկություններ ներկայացրին Պաղեստինի ժողովրդին, հատկապես Գազայի բնակիչներին իրավական, տնտեսական, քաղաքական և մշակութային օգնություն ցուցաբերելու վերաբերյալ՝ սիոնիստ ​​թշնամու հանցագործությունների մասշտաբներին  համապատասխան: