Իրանում կրոնական փոքրամասնությունների առաջնորդները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Թեհրանում տեղի է ունեցել հայերի, ասորիների, հրեաների կրոնական առաջնորդների և Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորների մամուլի ասուլիսը՝ Գազայի հատվածում ուղղափառ եկեղեցու ռմբակոծության դատապարտման առանցքայնությամբ:
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանն ասել է.«Ցավոք, երբ կազմավորվեց Սիոնիստական ռեժիմը, տարածաշրջանում ահավոր զարգացումներ տեղի ունեցան և բոցը պատեց ողջ տարածաշրջանը»:
Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները փորձում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, թեև մինչ այսօր դա անհաջող է եղել:
Թեհրանի ասորի, քաղդեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Հայր Վանիա Սարգիսն ասել է.«Օկուպացված Պաղեստինում տեղի ունեցած հանցագործությունը շատ սարսափելի է. -«Կաթոլիկները պահանջում են խաղաղություն և դատապարտում իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը»:
Իրանի հրեաների առաջնորդ՝ Ռաբբի Համամի Լալեզարն ասել է.«Քաղաքացիների սպանությունը սարսափելի է: Պետք է հաստատվի հրադադար վիրավորներին բուժելու և պաշարվածներին վառելիք, ջուր և սնունդ ուղարկելու համար»:
Իսրայելի վերջին հարձակումների ժամանակ մինչ այժմ նահատակվել է ավելի քան 4741 պաղեստինցի,ևս 14245-ը վիրավորվել:
Պաղեստինցի նահատակների թվում կա 1873 երեխա, 123 կին և 187 տարեց։