ԻՀՊԿ-ի Ռազմացամաքային ուժերի հրամանատար․Սիոնիստական ռեժիմի հեղինակությունը փլուզվեց
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է.-«Պաղեստինի Դիմադրության ուժերի գործողությունների շնորհիվ Սիոնիստական ռեժիմի հեղինակությունն ամբողջությամբ փլուզվել է»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը լուսաբանելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ասել է.-«Մեկ-երկու տերությունների միջամտությամբ կամ ամերիկացիների կամքով աշխարհակարգի հաստատման դարաշրջանն ավարտվել է, և տարածաշրջանում ու աշխարհում այլ դերակատարներ են հանդես եկել»։
Սիոնիստական ռեժիմի ռասիստական մոտեցման և պաղեստինյան ճնշված ժողովրդի սպանության շարունակումը պատճառ դարձավ, որ Պաղեստինի Դիմադրությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ընթացքում ծանր և անուղղելի հարվածներ հասցնի այս ռեժիմին: Այս գործողության ընթացքում առնվազն 1400 սիոնիստ է սպանվել,և հարյուրավոր սիոնիստներ գերի են ընկել։