Խարազի. Սիոնիստական ռեժիմի դաշնակիցների վարած քաղաքականությունը այս ռեժիմի փլուզումը կանխելն է
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ընդգծել է. -«Սիոնիստական ռեժիմի դաշնակիցների վարած քաղաքականությունը պատերազմի տարածումն է, և Իսրայելի փլուզումը կանխելը»։
Քամալ Խարազին Ալ-Ալամ լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում Սիոնիստական ռեժիմի դաշնակիցների վարած քաղաքականությունը պատերազմի տարածումն է, և Իսրայելի փլուզումը կանխելը, ասել է. -«ԱՄՆ-ն պետք է կանխի Իսրայելի հանցագործությունների շարունակումը, քանի որ ներկա գործընթացի շարունակմամբ պատերազմի տարածման մեծ հավանականություն կա»։
Խարազին հավելել է. «Ամերիկացիները, արևմտյան երկրները և Սիոնիստական ռեժիմի նախկին զորահրամանատարները գիտեն, թե ռազմական մուտքը Գազա ինչպիսի մեծ խնդիր կստեղծի իրենց համար»։
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նաև ասել է. «ՀԱՄԱՍ»-ի արածը ռազմավարական գործողություն էր և ռազմավարական հաղթանակ նրանց համար, իսկ Սիոնիստական ռեժիմի համար՝ ռազմավարական պարտություն»։
Խարազին նաև ասել է.-«Դիմադրության ուժերը լիովին պատրաստ են պատերազմել Սիոնիստական ռեժիմի դեմ՝ ի աջակցություն ՀԱՄԱՍ-ի»: