Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները բացահայտեցին մարդու իրավունքների մեխանիզմների անգործունակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i208326-Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները_բացահայտեցին_մարդու_իրավունքների_մեխանիզմների_անգործունակությունը
Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններն առավել քան երբևէ բացահայտեցին մարդու իրավունքների մեխանիզմների անգործունակությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2023 15:30 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները բացահայտեցին մարդու իրավունքների մեխանիզմների անգործունակությունը

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններն առավել քան երբևէ բացահայտեցին մարդու իրավունքների մեխանիզմների անգործունակությունը»:

Դատական իշխանության մամլո վարչության տեղեկացմամբ, «Գազայի մարդկային աղետի տարբեր կողմերի ուսումնասիրումը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով հանդիպմանը, որը կայացել է Դատական իշխանության ​​գիտահետազոտական ​​ինստիտուտի և Մարդու իրավունքների շտաբի և Դատական ​​իշխանության միջազգային հարցերով վարչության համագործակցությամբ, և մասնակցությամբ  Իսլամական Ջիհադի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, պաշտոնյաների, իրավաբանների, փաստաբանների և համալսարանի դասախոսների ներկայությամբ, ԻԻՀ դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործություններին զուգահեռ, պետք է ուշադրություն դարձնել Ալ-Աղսայի փոթորիկը հերոսության կողմերին»:

Ղարիբաբադին նշել է, որ այս գործողությունը ոչնչացրեց մինչև ատամները զինված և արևմտյան երկրների կողմից աջակցվող Սիոնիստական ​​ռեժիմի հեգեմոնիան և անակնկալի բերեց Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական և անվտանգության կառույցները:

Նշելով, որ դիմադրության հաղթանակը պատճառ չի դառնում անտեսել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները, դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Այն, ինչ տեղի է ունենում, անհավասար պատերազմ է օկուպացիոն ռեժիմի և Պաղեստինի միջև. Մենք ականատես ենք Գազայի անմեղ ժողովրդի դեմ օկուպացիոն ռեժիմի պատերազմին. Այս դեպքում օրինական պաշտպանության իրավունք ունի ոչ թե օկուպացնող ու ագրեսոր ռեժիմը, այլ Պաղեստինի ժողովուրդը»:

Անդրադառնալով սիոնիստական ​​իշխանությունների կողմից Գազայի դեմ կատարած հանցագործությանը ընդունմանը, Ղարիբաբադին ասել է.«Չնայած զանգվածային սպանդին՝ նրանցհաջողություն չարձանագրեցին: Նրանք նույնիսկ չկարողացան ցամաքով առաջ անցնել. Սա Սիոնիստական ​​ռեժիմի խելագարության պատճառ դարձավ. Պետք է վերահսկել իռացիոնալ ռեժիմը և դադարեցնել նրա հանցագործությունները»:

Անդրադառնալով մարդու իրավունքների միջազգային պայմանագրերին և կոնվենցիաներին և դրանցից մի քանիսին Սիոնիստական ​​ռեժիմի միանալուն, Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Այս հանցագործությունները ցույց են տալիս մարդու իրավունքների մեխանիզմների անգործունակությունը»:

Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող հանցագործություններին հակադարձելով՝ Պաղեստինի դիմադրության ուժերը շաբաթ, հոկտեմբերի 7-ին, Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող համապարփակ և աննախադեպ գործողությունը օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի դեմ։ Իսկ այս ռեժիմը, իր ձախողումը հատուցելու և դիմադրության գործողությունները դադարեցնելու համար, փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և շարունակ ռմբակոծում է այս շրջանի բնակելի և բուժական տարածքները։