ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Սիոնիստները պարտությանը պատասխանում են հանցագործությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i208368-ԻԻՀ_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետ._Սիոնիստները_պարտությանը_պատասխանում_են_հանցագործությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ սիոնիստները պարտությանը պատասխանում են հանցագործությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 12:48 Asia/Tehran
  • ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Սիոնիստները պարտությանը պատասխանում են հանցագործությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ սիոնիստները պարտությանը պատասխանում են հանցագործությամբ:

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այսօր (երկուշաբթի) Ազգային ոչ ակտիվ պաշտպանության համաժողովում նշել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը Պաղեստինից դուրս գտնվողներին վերագրելը, սիոնիստների պարտությունը քողարկելու համար էր:

Գեներալ-մայոր Բաղերին հավելեց. «Ճնշված ժողովուրդը կարողացել է իր հնարավորություններով և հիմնականում իր իսկ արտադրած զենքերով և ամենախիստ վերահսկողության ներքո՝ նման արժեքավոր օպերացիա իրականացնել»:

Գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է. «Սիոնիստներն այս պարտությանը պատասխանում են հանցագործությամբ: Օդային ռմբակոծությունը ռազմական արժեք չունեցող գործողություն է՝ համեմատած պաղեստինցի պայքարողների գործողության հետ, որը լի էր հզորությամբ և ցույց տվեց նրանց հետախուզական և օպերատիվ կարողությունների խորությունը»:

Գեներալ-մայոր Բաղերիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության առաջարկը միակ արդար առաջարկն է աշխարհում: Իրանի իսլամական հանրապետությունն առաջարկել է հանրաքվե անցկացնել բոլոր պաղեստինցիների շրջանում՝ իրենց ապագան որոշելու համար, և այլ ճանապարհ չկա, և հաստատ արդյունքն ընդունելի կլինի բոլորի կողմից: