Խորհրդակցություն Իրանի և Կատարի ԱԳ նախարարների միջև՝ կապված Պաղեստինի զարգացումների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i208608-Խորհրդակցություն_Իրանի_և_Կատարի_ԱԳ_նախարարների_միջև_կապված_Պաղեստինի_զարգացումների_հետ
Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ոճրագործությունների անհապաղ դադարեցման և շարունակական մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
(last modified 2025-09-16T09:07:59+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 18:24 Asia/Tehran
  • Խորհրդակցություն Իրանի և Կատարի ԱԳ նախարարների միջև՝ կապված Պաղեստինի զարգացումների հետ

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ոճրագործությունների անհապաղ դադարեցման և շարունակական մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը տարբեր երկրների արտգործնախարարների հետ քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, զրուցել և մտքերի է փոխանակել նաև Կատարի վարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ՝ Գազայի հատվածում վերջին զարգացումների վերաբերյալ։

Այս հեռախոսազրույցի ընթացքում Կատարի վարչապետը և Ամիր Աբդուլլահյանը քննարկել են ժամանակավոր զինադադարի հնարավորության կամ պատերազմի ընդլայնման դեպքում մի շարք արծարծվող նախաձեռնությունների վերաբերյալ ։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը նաև վիրտուալ տարածքում իր անձնական էջում գրել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի աշխատակազմի ղեկավար պարոն Շեյխ Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցում քննարկել և կարծիքներ են փոխանակել Գազայի և Պաղեստինի Հորդանան գետի արևմտյան ափի վերջին զարգացումների վերաբերյալ։

Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Գազայում նահատակների թիվը հասել է 9227-ի, իսկ վիրավորներինը՝ 23560-ի։