Նոյեմբեր 06, 2023 18:04 Asia/Tehran
  • Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար. «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագիրը հանգեցնում է տնտեսական աճի

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է. -Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագիրը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում Իրանի ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպիսիք են նավահանգիստները, երկաթուղիները և այլն, և նպաստում է երկու երկրների տնտեսական զարգացմանն ու աճին։

Աբբաս Ալիաբադին Շանհայում Իրան-Չինաստան գործարար համաժողովում հավելել է. -Իրանի և Չինաստանի միջև համագործակցության համաձայնագիրը, որը մշակվել և հաստատվել է ամենաբարձր մակարդակով, հիմք է ստեղծել փոխգործակցության արագ աճի համար։
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը մատնանշեց, որ պետք է հիմնարար քայլեր ձեռնարկվեն Իրան-Չինաստան առևտրի զարգացման ուղղությամբ և հայտարարեց.-2022 թվականին Չինաստանի ոչ նավթային ներկրումն Իրանից կկազմի 6,35 միլիարդ դոլար, որի մեծ մասը՝ նավթաքիմիական, հանքային, մետաղական, գյուղատնտեսական և ձկնաբուծական արտադրանքներ ու դեղորայք են եղել։
Ալիաբադին հավելել է. -Իրանը նավթաքիմիական և նավթավերամշակման արտադրանքի և որոշ գիտելիքահենք արտադրանքների ոլորտում ունի զգալի փորձ և ձեռքբերումներ, որոնք կարող են գրավիչ լինել գործարարների համար։
Ալիաբադին ընդգծել է, որ Իրանի և Չինաստանի հարաբերություններն այսօր ավելի քան երբևէ զարգացնելու հնարավորություններ ունեն, և ասել.-Իրանի և Չինաստանի միջև երկարատև հարաբերությունները դարերի անցյալ ունեն, որոնք միշտ էլ շարունակվել են դրական մթնոլորտում։

Պիտակ