ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Սիոնիստական ռեժիմը չի կարող շարունակել գոյատևել
https://parstoday.ir/hy/news/iran-i208982-ԻՀՊԿ_գլխավոր_հրամանատար._Սիոնիստական_ռեժիմը_չի_կարող_շարունակել_գոյատևել
Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որակելով որպես ցավալի իրադարձություն, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը իր ողջ դաժանությամբ չի կարող շարունակել գոյատևել ծով թշնամիների դեմ, որոնք ունեն կամք և ուժ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2023 06:34 Asia/Tehran
  • ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Սիոնիստական ռեժիմը չի կարող շարունակել գոյատևել

Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որակելով որպես ցավալի իրադարձություն, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը իր ողջ դաժանությամբ չի կարող շարունակել գոյատևել ծով թշնամիների դեմ, որոնք ունեն կամք և ուժ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ուրբաթ օրը Թեհրան նահանգում կայացած Ղուրան ընթերցողների առաջին մեծ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի ռմբակոծմանը, հավելելով. «Իսրայելցիները փորձում են ռազմական ճանապարհով գրավել Գազայի հատվածը, սակայն պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների նահատակությունը, ինչպես նաև ռեժիմի ներսում տիրող քաղաքական շփոթությունն ու ապագայի նկատմամբ անորոշությունը սարսափեցրել են իսրայելցի ղեկավարներին»։

Գեներալ Սալամին ընդգծել է. «Սիոնիզմի դոկտրինները փլուզվել են, իսկ Իսրայելի ներքին անվտանգությունն ու զսպման կարողությունը ոչնչացվել, և ԱՄՆ-ն չի կարող փրկել այս ռեժիմը»։