Նոյեմբեր 11, 2023 18:41 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Գազայի պատերազմի հարցով  Ռիադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների  գագաթնաժողովում ունեցած ելույթում, ասել է. «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ պատմական որոշում կայացնելու իսլամական աշխարհի ամենակարևոր հարցերից և մարդկային ամենասարսափելի հանցագործություններից մեկի վերաբերայլ»։

Ռայիսին Գազայի պատերազմի վերաբերյալ իր 10 առաջարկները ներկայացնելով ասել է, -«Առաջին և ամենահրատապ քայլը պետք է լինի դադարեցնել սպանությունները Գազայում և դադարեցնել կույր  հարձակումները հիվանդանոցների, դպրոցների և ճամբարների վրա»։

Ապա նա ասել է,-« Երկրորդ քայլը Գազայի  շրջափակման ամբողջական վերացումն է և եգիպտացի եղբայրների համագործակցությամբ Ռաֆահ անցակետի անհապաղ և անվերապահ վերաբացումը՝ դեղորայք և սնունդ Գազա ուղարկելու համար»։

Սիոնիստական ​​ռեժիմի անհապաղ ռազմական դուրսբերումը Գազայից որպես երրորդ առաջարկ ներկայացնելով,  Ռայիսին նշել է,-«Չորրորդ քայլը  պետք է լինի իսլամական երկրների կողմից Սիոնիստական ​​ռեժիմի հետ ցանկացած քաղաքական և տնտեսական հարաբերությունների անհապաղ խզումը հատկապես էներգետիկայի ոլորտում: Հինգերորդ քայլը կատարելու համար՝ Իսլամական երկրները պետք է Սիոնիստական ​​ռեժիմի բանակը ճանաչեն որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ վեցերորդ  քայլը պետք է լինի  միջազգային դատարանի ստեղծումը, որը հետամուտ կլինի այս ռեժիմի հանցագործություններին»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայի վերականգնման համար հիմնադրամ ստեղծելը, մարդասիրական շարասյուններ  Պաղեստինի ժողովրդի համար ուղարկելը, Գազայի հիվանդանոցների ռմբակոծումը որպես Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության օր հռչակելը, օկուպացիայի շարունակման դեպքում միլիտարիստ օկուպանտին դիմակայելու համար Պաղեստինի ժողովրդին զինելը ներկայացրել է որպես մյուս մեխանիզմներ Գազայի պատերազմի համար։ 

Պաղեստինի հիմնախնդրի կայուն լուծման մասին նախագահ Ռայիսին ասել է.- «Հիմնական և կայուն լուծումը այն լուծումն է, որն առաջարկել է Իսլամական Հանրապետության իմաստուն առաջնորդ Իմամ Խամենեին, և այսօր այն գրանցված է ՄԱԿ-ում, այսինքն՝ գետից մինչև ծով պաղեստինյան պետության ստեղծում,որը հիմնված կլինի յուրաքանչյուր պաղեստինցու, լինի մահմեդական, հրեա թե քրիստոնյա՝ մեկ ձայն ունենալու դեմոկրատական ​​սկզբունքի վրա»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծելով, որ ԱՄՆ կառավարությունը Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների պատվիրատուն ու գլխավոր գործընկերն է,  նշել է, - «Սիոնիստական ​​ռեժիմը ԱՄՆ-ի  ապօրինի զավակն է։ ԱՄՆ-ն ​​է, որ  այս ռեժիմին աջակցելը  գերադասել է  ճնշված պաղեստինցի երեխաների բարեբաստիկ կյանքից»։