Իրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտնել է Պաղեստինի հարցով դիվանագիտական ջանքերի շրջանակում Իրանի ԱԳ նախարարի Ժնև այցի մասին։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր ասել է․-Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Պաղեստինի հարցով դիվանագիտական ջանքերի շարունակման շրջանակում, հատկապես Գազայի հատվածում Պաղեստինի ճնշված ժողովրդին միջազգային մակարդակով մարդասիրական օգնություն ուղարկելու հարցին հետամուտ լինելու, ինչպես նաև ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կազմակերխության որոշ պաշտոնյաների հետ հանդիպման նպատակով մեկնել է Ժնև։
Իրանի արտաքին գործերի նախարարը վերջին հինգ շաբաթների ընթացքում մեկնել է տարբեր երկրներ՝ պաղեստինյան հիմնախնդրին հետամուտ լինելու և Գազայի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու նպատակով։
Ավելի վաղ Ամիր Աբդոլլահյանը, մեկնել է Իրաք, Սիրիա, Լիբանան, Կատար, Սաուդյան Արաբիա և Թուրքիա, այս հարցի առնչությամբ բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացրել իսլամական երկրների հետ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայի հատվածից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող անսպասելի գործողությունը Ղոդսը բռնազավթած ռեժիմի դիրքերի դեմ։ Եվ այս ռեժիմը, իր ձախողումը հատուցելու և դիմադրության խմբերի գործողությունները դադարեցնելու համար, ԱՄՆ-ի և արևմտյան երկրների մեծ մասի օգնությամբ, ռմբակոծեց Գազայի հատվածի բժշկական կենտրոններն ու բնակելի տները։
Գազայի հատվածի ռմբակոծությունները և պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունները շարունակվում են այն դեպքում ,երբ արևմտյան երկրները, որոնք աջակցում են Սիոնիստական ռեժիմին, վետո են դրել Անվտանգության խորհրդում հրադադարի մասին ցանկացած բանաձևի վրա, և պաղեստինցիների սպանությունները դադարեցնելու փոխարեն, փորձում են Թել Ավիվին ավելի շատ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևեր ընդունել։
Գազայի հատվածի վրա սիոնիստական բանակի հարձակումների հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը հասել է 11240 -ի, որոնցից 4630-ը երեխաներ են, իսկ 3130-ը՝ կին: