Իրանը բողոքել է մարդու իրավունքների վերաբերյալ Կանադայի կողմնակալ բանաձևի դեմ
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու ներկայացուցչի տեղակալը դատապարտել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Կանադայի կողմնակալ և քաղաքական դրդապատճառներով կազմված բանաձևը:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և փոխներկայացուցիչ Զահրա Էրշադին, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Միավորված Ազգերի Կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում և անդրադառնալով Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում,ԱՄՆ֊ում և սիոնիստական ռեժիմում մարդու իրավունքների ոտնահարմանը, հիշեցրել է այդ երկրների դեմ լինելը Գազայում պատերազմը դադարեցնելու բանաձևին և ընդգծել. Այդ երկրները երկակի քաղաքականություն են վարում մարդու իրավունքների հարցի նկատմամբ։
Նա նշել է որ որոշ երկրներ չարաշահում են մարդու իրավունքները՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար և ավելացրել. Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մարդու իրավունքների խթանմանը և պաշտպանությանը և շարունակում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների, ինչպես նաև գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ իր կառուցողական համագործակցությանը: