Իրանը և Թուրքմենստանը ստորագրել են էլեկտրաէներգիայի ներմուծումն ավելացնելու մասին փոխըմբռնման հուշագիր
Իրանը և Թուրքմենստանը էլեկտրաէներգիայի ներմուծումն ավելացնելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում, Tavanir ընկերության գործադիր տնօրեն Արաշ Քորդին հայտարարել է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալներն ավելացնելու վերաբերյալ փոխըմբըռնման հուշագրի ստորագրման մասին, հավելելով. «Տեխնիկա-ինժեներական ծառայությունների և սարքավորումների արտադրության ոլորտում ստանդարտների առումով մենք տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի առաջատար երկրների թվում ենք»:
Քորդին ընդգծել է. «Մենք էներգետիկ փոխանակումներ ծրագրեր ունենք տարածաշրջանի երկրների հետ և էլեկտրաէներգիա ենք արտահանում շատ երկրներ»։
Նրա խոսքով՝ ցանցի կայունության համար Իրանն էլեկտրաէներգիա է ներմուծում, որի ամենամեծ ծավալը ներմուծվում է Թուրքմենստանից: Քորդին հավելել է, որ ներմուծումն իրականացվում է բարձրավոլտ հաղորդման գծերի միջոցով, և Իրանը մշտապես հայտարարել է այդ փոխանակումների ծավալը մեծացնելու պատրաստակամության մասին»: