Գեներալ-մայոր Բաղերի. Դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին
https://parstoday.ir/hy/news/iran-i209502-Գեներալ_մայոր_Բաղերի._Դիմադրության_ճակատը_կոչնչացնի_սիոնիստներին
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է. -Դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 06:38 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի. Դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է. -Դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է. -Թշնամիները պետք է իմանան, որ նահատակ Սոլեյմանիի արյունը շարունակում է եռալ, և իսլամական երկրների երիտասարդներն ու Դիմադրության առանցքը հանգիստ չեն նստելու և թույլ չեն տա իմպերիալիզմը շարունակի իր գոյությունը։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այսօր (երեքշաբթի) Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Քերմանում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին և նահատակ Սոլեյմանի դամբարանի մոտ իր ելույթում ասել է․- Դիմադրության ճակատի ամենամեծ նահատակ Սոլեյմանին և իր ընկերները Պաղեստինում տնկեցին մի ծառ, որը վերածվել է հսկա մի ծառի և կոչնչացնի սիոնիստներին։

Գեներալ-մայոր Բաղերին նաև ասել է. -Նահատակ Սոլեյմանին հիանալի օրինակ է ոչ միայն Իրանի երիտասարդության և ժողովրդի, այլև աշխարհի բոլոր ազատախոհների համար։

Image Caption

 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի Դիմադրության խմբերը Գազայից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն՝ ընդդեմ Երուսաղեմը զավթող ռեժիմի, որին ի պատասխան, իր պարտությունը փոխհատուցելու և Դիմադրության խմբերի գործողությունները դադարեցնելու համար, սիոնիստական ռեժիմը փակել է Գազայի բոլոր անցումները և ռմբակոծում է այս տարածքը։