Այն ամենն ինչ կուտակել էր Արևմուտքը, ոչնչացվել է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքով․ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար
https://parstoday.ir/hy/news/iran-i209516-Այն_ամենն_ինչ_կուտակել_էր_Արևմուտքը_ոչնչացվել_է_Ալ_Աղսայի_փոթորիկ_գործողության_հետևանքով_ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության արդյունքում ոչնչացվել է այն ամենն ինչ կուտակել էին ԱՄՆ-ն, Արևմուտքը և սիոնիստները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 13:10 Asia/Tehran
  • Այն ամենն ինչ կուտակել էր Արևմուտքը, ոչնչացվել է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքով․ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության արդյունքում ոչնչացվել է այն ամենն ինչ կուտակել էին ԱՄՆ-ն, Արևմուտքը և սիոնիստները։

Գեներալ-մայոր  Հոսեյն Սալամին ասել է.-«Ինչ էլ որ ԱՄՆ-ն իր համար  ​​ստեղծել  էր  քաղաքական  գերիշխանություն և օգտվել էր փափուկ պատերազմից ու լրատվամիջոցներից, Ալ-Աղսայի փոթորկից հետո ամեն ինչ միանգամից փլուզվեց»:

Գեներալ Սալամին այսօր (երեքշաբթի) երկրի դասախոսների բասիջի գիտամշակութային ճակատի 30 հազար հոգանոց  նիստում ունեցած ելույթում հավելել է,- «ԱՄՆ-ի, Արևմուտքի և սիոնիստների իրական  ինքնությունն ու էությունը Ալ-Աղսայի փոթորկից հետո բացահայտվեցին ողջ աշխարհին»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը նաև նշել է-«Սիոնիստների  տագնապն ու խուճապն ավելի մահացու է, քան այն, ինչ տեսնում եք Գազայում: Գազայի բնակիչները խաղաղ են և ոչնչից չեն վախենումն»: