Կրակոցներ՝ Թեհրանում Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց զինված անձի կողմից
(last modified Tue, 21 Nov 2023 16:15:57 GMT )
Նոյեմբեր 21, 2023 19:45 Asia/Tehran
  • Կրակոցներ՝ Թեհրանում Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց զինված անձի կողմից

Թեհրանում Իրանի Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց զինված անձը կրակ է բացել, ով անմիջապես ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից։

Թեհրանի ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ ոստիկանության 110 համարով արտակարգ իրավիճակների ծառայության կենտրոնում  ահազանգ է ստացվել «Շաֆա Յահյայանի» անվան հիվանդանոցի դիմաց հրաձգության դեպքի մասին։ Անմիջապես տեղում տեղակայված իրավապահները զինաթափել են հրաձգություն իրականացրած անձին և ձերբակալել նրան։ Այս անձի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան։

Մեծ Թեհրանի ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնից նաև հայտարարեցին, որ  բարեբախտաբար, միջադեպի հետևանքով քաղաքացիներից ոչ ոք չի տուժել։

Դեպքի պատճառների և ձերբակալվածի դրդապատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։