Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Կատար
https://parstoday.ir/hy/news/iran-i209662-Ամիր_Աբդոլլահյանը_ժամանել_է_Կատար
Իրանի արտաքին գործերի նախարարը լիբանանցի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, այցելել է Կատար, այս երկրի պաշտոնյաների հետ քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 19:28 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Կատար

Իրանի արտաքին գործերի նախարարը լիբանանցի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, այցելել է Կատար, այս երկրի պաշտոնյաների հետ քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով երեկ (չորեքշաբթի) սկսել է իր տարածաշրջանային ուղևորությունը, նախ այցելել է Լիբանան և հանդիպել Լիբանանի մի շարք պաշտոնյաների հետ,իսկ այսօր հինգշաբթի կեսօրին մեկնել է Դոհա քննարկելու Գազայի հատվածի վերջին իրավիճակը։

Սա Իրանի արտգործնախարարի երրորդ այցն է Կատար Գազայի ժողովրդի դեմ պատերազմի սկզբից ի վեր։

Դոհայում Ամիր Աբդոլլահյանը նախ խորհրդակցություններ կանցկացնի Կատարի իր գործընկերոջ հետ։

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով ավելի քան 14500 պաղեստինցի է նահատակվել, ևս 33000-ը վիրավորվել է։  Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ վիրավորների մեծ մասը երեխաներ և կանայք են։