Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը և զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i209774-Իրանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարները_կարևորել_են_երկու_երկրների_միջև_հարաբերությունների_խորացումը_և_զարգացումը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի զարգացումները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 06:01 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը և զարգացումը

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի զարգացումները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ընդգծելով Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների ամբողջական դադարեցման անհրաժեշտությունը՝ Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Անհրաժեշտ է, որ Իրանը և Թուրքիան, իսլամական այլ երկրների հետ միասին, ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար»։

Գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության աճող միտման կապակցությամբ, Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունները կնպաստեն համագործակցության ամրապնդմանը և խորացմանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույնպես կարևորել է Գազայում հրադադարի ռեժմի երկարաձգմանն ուղղված քայլերի իրականացումը:

Նա նշել է, որ տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները դրական են և վստահություն հայտնել, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցությունները և հանդիպումները կնպաստեն հարաբերությունների զարգացմանը։