Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i209782-Իրանում_այսօր_նշվում_է_Աշխարհազորի_օրը
Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրըլ, որը ձևավորվել է ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու հրամանով՝ 1979թ նոյեմբերի 26-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 06:26 Asia/Tehran
  • Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրը

Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրըլ, որը ձևավորվել է ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու հրամանով՝ 1979թ նոյեմբերի 26-ին:

Աշխարհազորի ձևավորումից անմիջապես հետո, իրանցի երիտասարդները կամավոր մեկնեցին Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ճակատներ և Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում կենդանի պահեցին իսլամական հեղափոխության գաղափարները՝ այդ ճանապարհին զոհաբերելով իրենց կյանքը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ Աշխարհազորն Իրանի ազգի մեծության և երկրի արդյունավետ ներքին ուժի դրսևորում է և ընդգծել. «Աշխարհազորը հույսի և վստահության աղբյուր է հեղափոխության և Իսլամական Հանրապետության համակարգի բարեկամների և ահ ու սարսափ՝ չարակամների ու թշնամիների համար»:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում աշխարհազորայինները պաշտպանել են Իրանի շահերը պաշտպանական ու ռազմական ոլրտներում և մեծ ձեռքբերումներ գրանցել գիտության և տեխնիկայի ոլորտներում: