Նոյեմբեր 26, 2023 17:41 Asia/Tehran
  • Վերջին ութ ամսում Իրանից արտահանվել է 90 մլն տոննա ոչ նավթային ապրանք

Իրանի մաքսային ծարայության պետն ասել է. «Վերջին ութ ամսում Իրանից 90 մլն տոննա ոչ նավթային արտահանում է գրանցվել»։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված ասուլիսում, Իրանի կենտրոնում գտնվող Սպահան նահանգի մաքսային գլխավոր ծառայության ծրագրերի բացման շրջանակում, Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար և մաքսային ծառայության պետ՝ Մոհամմեդ Ռեզվանիֆարն ասել է․«75,5 մլրդ դոլար արժողությամբ 115 տոննա է կազմել Իրանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա ութ ամիսներին»։

Նշելով, որ Իրանի արտահանման մոտ 42%-ը բիտում, նավթ և նավթաքիմիական արտադրանք է, Ռեզվանիֆարն ասել է․«Իրանի Իսլամական Հանրապետությունն  այս տարվա ութ ամսում իրականացրել է նվազագույնը 32 միլիարդ դոլարի ոչ նավթային արտահանում»։

Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարարը նշել է, որ համաշխարհային մակարդակին կավելացվեն նաև տեխնիկական և ինժեներական ծառայությունների և էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված թվերը, և երկրի արտահանման վիճակագրությունը միանշանակ բարձր կլինի ներկայիս մակարդակից։

Իրանի մաքսատան ղեկավարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական արտահանվող արտադրանքներն են նավթաքիմիական, մետաղական, պողպատի և գյուղատնտեսական ապրանքները։