Իրանը նախազգուշացրել է Իսրայելի կողմից քիմիական զենք կիրառելու մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման մասին։
Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալ Ռեզա Նաջաֆին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի անդամ պետությունների տարեկան համաժողովի շրջանակներում հանդիպել և զրուցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ։
Անդրադառնալով Գազայի հատվածի վրա հարձակման ժամանակ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, Նաջաֆին զգուշացրել է այդ ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման մասին՝ կազմակերպությանը կոչ անելով հետևել և դիտարկել համապատասխան զարգացումները և ուժեղացնել ջանքերը կոնվենցիան համընդհանուր դարձնելու համար:
Նաջաֆին հստակեցրել է, որ կոնվենցիայի նպատակն չի իրականացվի առանց քիմիական զենքի բոլոր պաշարների ամբողջական ոչնչացման։
Իրանի փոխարտգործ նախարարը նաև մատնանշեց Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցները և այդ երկրի կողմից Կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումները՝ ընդգծելով գլխավոր տնօրենի շարունակական ջանքերը իրանցի քիմիական հաշմանդամ վետերաններին անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները նրանց հասանելի դարձնելու ուղղությամբ։