Դեկտեմբեր 04, 2023 10:36 Asia/Tehran
  • Քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև տարանցման ոլորտում համագործակցության դյուրացման և էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական համակարգման շտաբի նիստում քննարկվել են հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Սիրիայի և Օմանի հետ Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովների կողմից հաստատված նախագծերի մանրամասները։

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին, ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով  Հայաստանի հետ Իրանի գործարար հարաբերություններին, ասել է. «Շինարարության և ճանապարհաշինության լորոտներում Հայաստանի հետ համագործակցության շրջանակում, տեխնիկական և ինժեներական ծառայությունների նախագծեր են մշակվել։ Հայաստանի հետ համագործակցություն կա նաև գյուղատնտեսական հողերի մշակման և օգտագործման ոլորտում»: 
Անդրադառնալով  Հալալ սննդամթերքի համաժողովի տնօրենների խորհրդին Իրանի մասնակցությանը և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը, Սաֆարին ասել է. «Փաստաթուղթն Իրանի և  միության անդամ երկրների ԱԳ  նախարարների կողմից կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ դեկտեմբերի 25-ին»։
Նրա խոսքով. « Քննարկվել է նաև Իրանի և Օմանի միջև տարանցման դյուրացման, նավահանգիստների զարգացման և էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցը։ Մեր արտահանումը Օման այս տարի հասել է մոտ 2 միլիարդ դոլարի։ Այդ ցուցանիշը նախորդ տարի կազմել է 1 միլիարդ դոլար»: