Երկկողմ համագործակցությունն Ամիր Աբդոլլահյանի և չինացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպման առանցքում
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային գործերի նախարար Լյու Ցզյան Չաոն չորեքշաբթի օրը Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը։
Հանդիպմանը, գնահատելով երկու երկրների ղեկավար կառույցների, կուսակցությունների և վերլուծական կենտրոնների փոխգործակցության շարունակությունը՝ փոխըմբռնման ամրապնդման նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է երկու երկրների տարբեր նահանգների միջև փոխգործակցության ընդլայնման և զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը:
Լյու Ցզյան Չաոն նույնպես գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ստորագրված 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի շրջանակներում Թեհրանում անցկացված խորհրդակցությունների, զբոսաշրջահին հարաբերությունների ընդլայնման, երկու երկրների ԶԼՄ-ների համագործակցության, ինչպես նաև երիտասարդների և ուսանողների միջև շփումների ընդլայնման կապակցությամբ։
Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են անցյալ տարի ԻԻՀ նախագահի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերի և փաստաթղթերի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման և Գազայի ու Աֆղանստանի վերջին զարգացումների հետ կապված հարցեր:
Վերջին տարիներին Իրանն ու Չինաստանն ընդլայնել են հարաբերությունները երեք մակրո մակարդակներում՝ «քաղաքական-տնտեսական», «անվտանգության-պաշտպանական» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական», իսկ 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ էր այս գործընթացն ավարտին հասցնելու համար: