Ռայիսին մտադիր է Պուտինի հետ քննարկել «Հյուսիս- հարավ» միջանցքի կառուցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i210408-Ռայիսին_մտադիր_է_Պուտինի_հետ_քննարկել_Հյուսիս_հարավ_միջանցքի_կառուցումը
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը կլինի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 09:53 Asia/Tehran
  • Ռայիսին մտադիր է Պուտինի հետ քննարկել «Հյուսիս- հարավ» միջանցքի կառուցումը

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը կլինի:

Այս մասին ՌԴ մեկնելուց առաջ հայտարարել է ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս – հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

«Հյուսիս-հարավ»-ը ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստան սահմանից մինչև Վրաստան-Հայաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար: