Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i210492-Ամիր_Աբդոլլահյան._Սիոնիստական_ռեժիմին_ԱՄՆ_ի_աջակցությունը_խոչընդոտում_է_հրադադարի_հաստատմանը
Ողջունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպության կանոնադրության 99-րդ հոդվածի ակտիվացումն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2023 06:15 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը

Ողջունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպության կանոնադրության 99-րդ հոդվածի ակտիվացումն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածի ակտիվացումը խիզախ քայլ է՝ ուղղված խաղաղության և անվտանգության պահպանմանը և դրական արձագանքի է արժանացել համաշխարհային հանրության կողմից:

Անդրադառնալով Պաղեստինի Դիմադրության առաջնորդների հետ իր հեռախոսազրույցին, Աբդոլլահյանն ասել է. «Քանի դեռ ԱՄՆ-ն աջակցում է Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և պատերազմի շարունակմանը, առկա է ոչ միայն պատերազմի շրջանակների ընդլայնման, այլև տարածաշրջանում անկառավարելի պայթյունի հավանականություն»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցում նշել է. «Գազայում հումանիտար իրավիճակն աղետալի է: ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածն ակտիվ չի եղել 1989 թվականից ի վեր: Սակայն Գազայում և Պաղեստինում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով այն ակտիվացվել է:

Իսկ Գազայում հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունն առավել քան երբևէ առկա է: Անհրաժեշտ է հումանիտար նպատակներով հրադադար հաստատել և կանխել լարվածության տարածումը տարածաշրջանում»։