Ռադիոդեղագործության ոլորտում Իրանի միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i210662-Ռադիոդեղագործության_ոլորտում_Իրանի_միջուկային_ձեռքբերումների_շնորհանդեսը
Շուկայի հետազոտական ու տեխնոլոգիական նվաճումների 24-րդ ցուցահանդեսում և Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության տաղավարում, նախագահի տեղակալ և կազմակերպության ղեկավար՝ Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ, տեղի է ունեցել երեք ախտորոշիչ և թերապևտիկ ռադիոդեղամիջոցների շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2023 13:16 Asia/Tehran

Շուկայի հետազոտական ու տեխնոլոգիական նվաճումների 24-րդ ցուցահանդեսում և Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության տաղավարում, նախագահի տեղակալ և կազմակերպության ղեկավար՝ Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ, տեղի է ունեցել երեք ախտորոշիչ և թերապևտիկ ռադիոդեղամիջոցների շնորհանդեսը:

64Cu-DOTATATE ախտորոշիչ  64Cu-PSMA   նոր ախտորոշիչ  պեպտիդային   և 177Lu-CXCR4 թերապևտիկ ռադիոդեղամիջոցնեը   ուղեղի ուռուցքների ախտորոշման համար նախատեսված այն երեք ռադիոդեղամիջոցներն են, որոնց շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ:

Միջոցառման շրջանակում Մոհամմադ Էսլամին պատասխանելով  լրագրողների հարցերին ասաց.-«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեությունը գտնվում է երաշխիքների համաձայնագրի շրջանակում, և երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեսուչ է ներկայացնում, մենք իրավունք ունենք ընդունելու կամ չընդունելու, և օրենքը թույլ չի տալիս մեզ տեսուչ պարտադրել»։ 

Էսլամին հավելել է. «Մենք Իրանում ընդունել ենք 120 տեսուչների, և այսօր անակնկալ ստուգումներ են անցկացվել  Իրանի երկու օբյեկտներում»։  

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծեց.- «NPT-ի և երաշխիքների համաձայնագրի շրջանակից դուրս որևէ գործունեություն չկա, բայց երբ կողմերը հավատարիմ չեն մնացել իրենց պարտավորություններին, մենք նաև կրճատել ենք երաշխիքների շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունները»։

Էսլամին ասաց.-«Մնացած վայրերի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հետ  համագործակցությունը շարունակվում է»։

«Քաղաքական ճնշումները շեղել են հասարակական կարծիքը», ընդգծել է նա։

Անդրադառնալով  ներկայացված ռադիոդեղամիջոցներին և դրա մենաշնորհյալ պայմաններին Էսլամին  հավելել է,-«Այս գործընթացում մեզ հետ համագործակցել են  300 գիտելիքահենք  երկրներ»։