Իրանի ՆԳ նախարար. Ահաբեկչական խմբավորումներին աջակցում է Սիոնիստական ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/iran-i210916-Իրանի_ՆԳ_նախարար._Ահաբեկչական_խմբավորումներին_աջակցում_է_Սիոնիստական_ռեժիմը
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է. «Ահաբեկչական խմբավորումները, որոնք փորձում են խաթերել Սիստան և Բալուչեստան նահանգի ժողովրդի խաղաղությունը, անվտանգությունն ու միասնությունը, աջակցվում են Սիոնիստական ռեժիմի կողմից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 10:27 Asia/Tehran
  • Իրանի ՆԳ նախարար. Ահաբեկչական խմբավորումներին աջակցում է Սիոնիստական ռեժիմը

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է. «Ահաբեկչական խմբավորումները, որոնք փորձում են խաթերել Սիստան և Բալուչեստան նահանգի ժողովրդի խաղաղությունը, անվտանգությունն ու միասնությունը, աջակցվում են Սիոնիստական ռեժիմի կողմից։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, շաբաթ օրը Սիստան և Բալուչեստան նահանգի հարավում գտնվող Քանարաք օդանավակայան ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ահաբեկչական խմբավորումներին աջակցում է Սիոնիստական ռեժիմը: Նա հավելել է. «Իրանի կառավարությունն ակնկալում է, որ հարևան երկրներն ավելի զգույշ լինեն ընդհանուր սահմանները վերահսկելու հարցում, քանի որ պարզվել է, որ ահաբեկչական խմբավորումները եկել են սահմանի մյուս կողմից»։

Նա նշել է. «Պակիստանի կառավարությունը պետք է խստորեն վերահսկի Իրանի հետ սահմանները և այն կետերը, որտեղ ահաբեկչական խմբերը կարող են հատել սահմանը, որպեսզի կանխի նարնց մուտքն Իրանի տարածք»:

Հիշեցնենք, որ «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական շտաբի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը։