Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու հարցով
https://parstoday.ir/hy/news/iran-i210990-Անհրաժեշտ_է_հետաքննություն_անցկացնել_Գազայի_Քամալ_Ադվան_հիվանդանոցում_վիրավորներին_ողջ_ողջ_թաղելու_հարցով
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու վերաբերյալ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 13:31 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու հարցով

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու վերաբերյալ»։

Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին վիրտուալ ցանցի իր անձնական էջում գրել է, որ Գազայի պատերազմում առավել քան երբևէ բացահայտվեց Սիոնիստական ռեժիմի իրական և անմարդկային դիմագիծը։

Քանանին հավելել է, որ հարյուրավոր պաղեստինցիների սպանությունից և նրանց մարմիններն այդ տարածքից դուրս բերելը կանխելու սիոնիստների գործողություններից հետո, Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցի տարածքը վերածվել է զանգվածային գերեզմանի։

Հրապարակելով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հիվանդանոցների ոչնչացման նկարները՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ «Քամալ Ադվան» ​​հիվանդանոցից սիոնիստական ​​բանակի նահանջից հետո հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ որոշ հիվանդներ և վիրավորներ բուլդոզերներով ողջ-ողջ թաղվել են հիվանդանոցի տարածքում։ Այս հարցի շուրջ միջազգային հետաքննությունն անհրաժեշտ է։

Գազայի առողջապահության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը Al Jazeera-ին տված հարցազրույցում երկուշաբթի օրը ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն ամբողջությամբ ավերել է Քամալ Ադվան հիվանդանոցը, և այս հիվանդանոցն այժմ ի վիճակի չէ ծառայություններ մատուցել:

Մունիր Ալ Բարաշը հավելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը զոհված պաղեստինցիների դիերը թաղել է Քամալ Ադվան հիվանդանոցի տարածքում փորված մեծ փոսի մեջ։