«Յասին» ինքնաթիռի թռիչքային փորձարկումը՝ ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի ներկայությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավիի և Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդիի ներկայությամբ տեղի են ունեցել «Յասին» ուսումնական ինքնաթիռի թռիչքային փորձարկման փուլերը։
Իրանի պաշտպանության նախարարության օդային արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն, բրիգադի գեներալ Աֆշին Խաջեֆարդը «Յասին» ուսումնական ինքնաթիռի թռիչքային փորձարկման փուլերը դիտարկելիս ասել է.-«Օդային արդյունաբերության կազմակերպությունը գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ և պաշտպանական արդյունաբերության էլիտաների ջանքերով փորձում է պաշտպանական տեխնոլոգիաների եզրին շարժվելով, «Յասին» ռեակտիվ ինքնաթիռը, և արդյունքում՝ երկրի օդային ուսուցման արդյունաբերությունը՝ այս ոլորտում հասցնել բարձր դիրքի»։
Բրիգադի գեներալ Խաջեֆարդը նշելով,, որ «Յասին» առաջադեմ ուսումնական կործանիչում կիրառվող տեխնոլոգիան և տեխնիկան հիմնված են երկրի ավիացիոն արդյունաբերության կարիքների վրա, ընդգծել է -«Այս ինքնաթիռի փորձարկման ընթացակարգերն ու վերջնական ստանդարտ փորձարկումներն ավարտելուց հետո, «Յասին»-ը կհասնի զանգվածային արտադրության»։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին «Յասինի» թռիչքային փորձարկումները դիտարկելու ժամանակ հայտնելով այս ուսումնական ինքնաթիռի զանգվածային արտադրության մասին, ասել է. ««Յասինն» ունակ է օգտագործել օպտիկական և ջերմային կառավարվող տարբեր զինատեսակներ օդային աջակցության առաքելություններում»։