Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Իրանի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը հաղորդագրություն հրապարակելով դատապարտել է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և վշտակցություն է հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նահատակների հարազատներին, իրավապահ ուժերին և այլ պաշտոնատար անձանց։
Հաղորդագրության մեջ ասված է․ «Ցավոք, ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես են թշնամու և նրա կամակատարների կեղտոտ ձեռքերը շաղախվել Իրանի մի շարք ոստիկանական ուժերի և անվտանգության աշխատակիցների մաքուր արյամբ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են Իրանի մի շարք պատվախնդիր ու արժանավոր զավակներ»։
Դատապարտելով Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Թեհրանի հայոց թեմը վշտակցություն է հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նահատակների հարազատներին, իրավապահ ուժերին և այլ պաշտոնատար անձանց և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։
Թեհրանի հայոց թեմի ուղերձում ասված է․ «Խնդրում ենք երկրի իրավապահ, անվտանգության և դատական ուժերին ու կառույցներին հնարավորինս արագ բացահայտել և պատժել այս ահաբեկչական միջադեպի մեղավորներին։
Ամենակարող Աստծուց հայցում ենք խաղաղություն և կայունություն մեծ և հզոր Իրանի համար»։