Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է ամրապնդել կոնվերգենցիան հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության
https://parstoday.ir/hy/news/iran-i211026-Ղալիբաֆ._Իրանը_պատրաստ_է_ամրապնդել_կոնվերգենցիան_հանուն_տարածաշրջանային_խաղաղության_ու_անվտանգության
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանին ուղղած ուղերձում ընդգծել է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ամրապնդել կոնվերգենցիան հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 13:11 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է ամրապնդել  կոնվերգենցիան հանուն տարածաշրջանային խաղաղության  ու անվտանգության

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանին ուղղած ուղերձում ընդգծել է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ամրապնդել կոնվերգենցիան հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման։

Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանը  այսօր կայացել է Մոսկվայում ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ և  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի խորհրդարանների նախագահների և Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ալժիրի և Սերբիայի դեսպանների մասնակցությամբ։ 

Այս նիստում Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ուղերձն  ընթերցել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

Իրանի Իսլամական խորհրդանի նախագահն իր ուղերձում ընդգծել է,-«Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սխրագոծություններին զուգահեռ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև անվտանգության ու ռազմական համագործակցությունը վերականգնեց անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և խափանեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագիրը, սակայն  սպառնալիքները դեռ շարունակվում են։

Ղալիբաֆը հայտարարել է.-«Տարածաշրջանում անվտանգության ընդհանուր սպառնալիքների արմատները  գալիս են արտատարածաշրջանային ուժերի միջամտություններից։ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գործողությունները պատերազմներում և գունավոր հեղափոխություններում, ռազմական ագրեսիան այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը և Լիբիան, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների հրահրումը, ինչպիսին է Ուկրաինայի ճգնաժամը, բարդացրել են տարածաշրջանի անվտանգության խնդիրները»։

Նա հստակեցրել է, -«Հերթական անգամ Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ականատես է լինում հերթական անկայունության և անապահովության, որը ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների հետևանքն է, և ավելի քան յոթանասուն օր անցնում է Գազայի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական օկուպանտ  ​​ռեժիմի հարձակումներից ու հանցագործություններից»։

Իսլամական խորհրդարանի  նախագահն ասել է.- «Այս ընթացքում Իսրայելի ապարտեիդ ռեժիմն ամեն ինչ արել է միջազգային օրենքներն ու իրավունքները խախտելու ուղղությամբ: Անվտանգության հայեցակարգի և Միջազգային համակարգի  հիմնարար սկզբունքների հետ կապված Արևմուտքի երկակի ստանդարտները  աշխարհում շարունակվող անկայունության և անապահովության տարածման պատճառներից մեկն են համարվում»։