Հայաստանյան ֆիլմերը մրցելու են Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնում
https://parstoday.ir/hy/news/iran-i211030-Հայաստանյան_ֆիլմերը_մրցելու_են_Իրանի_Ֆաջր_42_րդ_միջազգային_կինոփառատոնի_միջազգային_բաժնում
Հայաստանից ֆիլմեր կմասնակցեն Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 13:21 Asia/Tehran
  • Հայաստանյան ֆիլմերը մրցելու են Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնում

Հայաստանից ֆիլմեր կմասնակցեն Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնին։

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է,որ  42-րդ փառատոնի միջազգային բաժնում կմրցեն 621 ֆիլմ 87 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

Ասիական-իսլամական երկրների կինոմրցույթը այս տարվա փառատոնի մրցութային ենթախմբերի մաս է կազմելու:

«Ֆաջր» միջազգային 42-րդ կինոփառատոնը 10 օրով կանցկացվի 2024 թվականի փետրվարի 1-ից 11-ը (Բահման ամսի 12-ից 22-ը) ։

Ֆաջր միջազգային կինոփառատոնի մրցութային բաժիններում մասնակիցները մրցելու են հատուկ մրցանակի համար, որը կոչվում է «Բյուրեղյա Սիմորղ»։ Պատվո դիպլոմը և ոսկե մեդալը այս փառատոնի մյուս մրցանակներն են։

Բացի Իրանից  և Հայաստանից, 86 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մյանմարը, Մալայզիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան, Իտալիան, Եմենը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մոլդովան, Լիտվան, Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան, Մեքսիկան, Ալբանիան, Չինաստանը,  Բրիտանիան ներկայացրել են իրենց ֆիլմերը «Ֆաջր» կինոփառատոնի միջազգային բաժնին մասնակցելու համար։ 

Փառատոնի սկզբում տեղի է ունենում  մի արվեստագետի  մեծարմանը նվիրված արարողություն, իսկ վերջում հատուկ մրցանակներ են շնորհվում ժողովրդի քվեով ընտրված ֆիլմին։

«Ֆաջր»  միջազգային կինոփառատոնը  միշտ ոգեւորությամբ է ընդունվել կինոգործիչների ու  կինոսերների կողմից։