Ծովակալ Քավիանի. Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր սպառնալիքները վերածեց հնարավորությունների
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր սպառնալիքները վերածել է հնարավորությունների։
Ծովակալ Համզեհ Ալի Քավիանին այսօր (երեքշաբթի) «Սրբազան պաշտպանության ութ տարիներին (Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմ) «Բասիջ» աշխարհազորայինների դերակատարությունը և ծովուժի հզորությունը» թեմայով խորհրդաժողովում ասաց. «Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության ծովուժը, որը բաղկացած է Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերից, զբաղվում է բոլոր տեսակի զինատեսակների արտադրությամբ, և հանդիսանում է տարածաշրջանի առաջատար ու հզորագույն ուժը»։
Ընդգծելով, որ այսօր մենք ծովում հզոր ենք և տիրապետում ենք տեխնոլոգիային ու քաղաքականությանը, ծովակալ Քավիանին հավելեց. «Այսօր մենք ներկա ենք սահմաններից դուրս և արդեն 15 տարի շարունակ առաքելություններ ենք իրականացնում Կարմիր ծովում»։
Ծովակալ Քավիանին նաև ասաց, որ այստեղ այն տարածքն է, որտեղ դիմադրության ճակատը դիմակայում է իմպերիալիզմին։
Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը արդյունավետ ներկայություն են ունեցել տարածաշրջանային և միջազգային ջրերում: