Ծովակալ Քավիանի. Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր սպառնալիքները վերածեց հնարավորությունների
https://parstoday.ir/hy/news/iran-i211032-Ծովակալ_Քավիանի._Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_բոլոր_սպառնալիքները_վերածեց_հնարավորությունների
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր սպառնալիքները վերածել է հնարավորությունների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 13:46 Asia/Tehran
  • Ծովակալ Քավիանի. Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր սպառնալիքները վերածեց հնարավորությունների

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր սպառնալիքները վերածել է հնարավորությունների։

Ծովակալ Համզեհ Ալի Քավիանին այսօր (երեքշաբթի) «Սրբազան պաշտպանության ութ տարիներին (Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմ)  «Բասիջ» աշխարհազորայինների դերակատարությունը և  ծովուժի հզորությունը» թեմայով խորհրդաժողովում ասաց. «Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության ծովուժը, որը բաղկացած է Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերից, զբաղվում է բոլոր տեսակի զինատեսակների արտադրությամբ, և հանդիսանում է տարածաշրջանի առաջատար ու հզորագույն ուժը»։

Ընդգծելով, որ այսօր մենք ծովում հզոր ենք և տիրապետում ենք տեխնոլոգիային ու քաղաքականությանը, ծովակալ Քավիանին հավելեց. «Այսօր մենք ներկա ենք սահմաններից դուրս և արդեն 15 տարի շարունակ առաքելություններ ենք իրականացնում Կարմիր ծովում»։

Ծովակալ Քավիանին նաև ասաց, որ այստեղ այն տարածքն է, որտեղ դիմադրության ճակատը դիմակայում է իմպերիալիզմին։

Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը արդյունավետ ներկայություն են ունեցել տարածաշրջանային և միջազգային ջրերում: