Իրանում նավթի և գազի արդյունահանման ծավալների մեծացումը արհեստական ​​ինտելեկտի միջոցով
https://parstoday.ir/hy/news/iran-i211034-Իրանում_նավթի_և_գազի_արդյունահանման_ծավալների_մեծացումը_արհեստական_ինտելեկտի_միջոցով
Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենն ասել է. «Երկրում նավթի և գազի 15 հանքավայրերը կկառավարվեն արհեստական ​​ինտելեկտով, և այդ առումով առաջին հանքավայրը, որի հետ կապված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Շարիֆ համալսարանի հետ, «Հարավային Փարս» գազային հանքավայրն է։ Մենք ցանկանում ենք Իրանի այս գազային բևեռը  կառավարել արհեստական ​​ինտելեկտի միջոցով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 14:12 Asia/Tehran
  • Իրանում նավթի և գազի արդյունահանման ծավալների մեծացումը արհեստական ​​ինտելեկտի միջոցով

Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենն ասել է. «Երկրում նավթի և գազի 15 հանքավայրերը կկառավարվեն արհեստական ​​ինտելեկտով, և այդ առումով առաջին հանքավայրը, որի հետ կապված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Շարիֆ համալսարանի հետ, «Հարավային Փարս» գազային հանքավայրն է։ Մենք ցանկանում ենք Իրանի այս գազային բևեռը  կառավարել արհեստական ​​ինտելեկտի միջոցով»:

Նավթային արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիաների կառավարման և գիտելիքահենք արտադրության մեծացման երկրորդ համաժողով-ցուցահանդեսում Մոհսեն Խոջասթեմեհրն ընդգծել է արտադրական ընկերությունների և գիտելիքահենք ընկերությունների միջև հարաբերությունները՝ հավելելով, որ գիտական ​​միջոցառումներում պետք է քննարկվեն նորագույն տեխնոլոգիական թեմաներ։

Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի փոխնախարարը հայտարարել է. «Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ նավթն ու գազը երկրի տնտեսական աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեն, այնպես որ վերջին երկու տարում 60 տոկոս աճ է գրանցվել երկրի նավթի արդյունահանման բնագավառում, ինչը Իրանի 13-րդ շրջանի կառավարության պլանավորման արդյունքն է նավթային ոլորտում։

Խոջասթեմեհրը նավթարդյունաբերության մեջ արհեստական ​​ինտելեկտի և թվային տեխնոլոգիաների օգտագործումը համարեց այս արդյունաբերության կարևոր տեխնոլոգիական հատվածներից մեկը՝ ասելով, որ մենք ձգտում ենք ավելացնել մեր հանքավայրերից նավթի արդյունահանումը արհեստական ինտելեկտի միջոցով։ Այսօր այս գիտությունը երկրի նավթարդյունաբերության ոլորտում անհայտ գիտություններից է, հետևաբար, մենք պետք է ավելի շատ աշխատենք այս հարցի շուրջ։