Շվեդիայի դատարանը դաժան վճիռ է կայացրել Իրանի քաղաքացի՝ Համիդ Նուրիի նկատմամբ
Շվեդիայի վերաքննիչ դատարանն այսօր (երեքշաբթի) հաստատել է Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի ցմահ ազատազրկման վերաբերյալ Ստոկհոլմի շրջանային դատարանի դաժան և մարդու իրավունքների նորմերը խախտող վճիռը՝ այսպես կոչված «միջազգային իրավունքի խախտման և սպանության»մեղադրանքով ։
Իրանի քաղաքացի Համիդ Նուրին 2019 թվականի նոյեմբերի 9-ին Շվեդիա ժամանելուն պես ձերբակալվել է երկրի անվտանգության ուժերի կողմից և գտնվում է բանտում։
Շվեդիայի դատախազությունը Նուրիին մեղադրել է Իրանում 34 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպերին առնչություն ունենալու մեջ, իսկ այս գործով հայցվորները հիմնականում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներն են։
Համիդ Նուրիի փաստաբանները, ինչպես նաև բազմաթիվ միջազգային իրավաբաններ, բազմաթիվ հայտարարություններում նշել են, որ Համիդ Նուրիի դատական գործընթացը քաղաքականացված է և դուրս է միջազգային իրավական չափանիշների և նույնիսկ Շվեդիայի ներքին օրենքների շրջանակից:
Համիդ Նուրիի որդու՝ Մաջիդ Նուրիի խոսքով՝ իր հայրը 49 ամիս գտնվել է շվեդական բանտախցում։