«Քարար» ԱԹՍ-ները համալրել են Իրանի հարավային ՀՕՊ ստորաբաժանումը
ԻԻՀ ԶՈՒ հրամանատարության ներկայությամբ, տեղի է ունեցել արարողություն, որի ընթացքում «Մաջիդ» հրթիռներով զինված «Քարար» ԱԹՍ-ները միացել են Իրանի հարավային ՀՕՊ ստորաբաժանմանը:
Իրանի ՀՕՊ հարավային շրջանի հրամանատար, բրիգադի գեներալ Ռեզա Քալհարին, երեքշաբթի օրը կայացած արարողության ժամանակ, ասել է. «Այսօր «Օդ-օդ» հրթիռներով հագեցած «Քարար» անօդաչու թռչող սարքերը միացան հարավային ՀՕՊ գոտու մարտական ստորաբաժանմանը և դա մեծ ձեռքբերում է զինված ուժերի համար»:
Նա նշել է. «Այս տեխնոլոգիան հասանելի է աշխարհի սահմանափակ թվով երկրների համար, և մշակվել է մեր երիտասարդների կողմից՝ ՊՆ և Զինված ուժերի աջակցությամբ»։
«Քարար» անօդաչու թռչող սարքերը կառուցված են Իրանում և ունեն ցանկացած իրավիճակում թիրախները հայտնաբերելու հնարավորություն:
Այս ԱԹՍ-ի առանձնահատկություններից է մեծ բարձրության վրա և առանց հայտնաբերվելու թռիչք իրականացնելու հնարավորությունը: Այն թռիչքի համար թռիչքուղու կարիք չունի և կարող է թռիչք իրականացնել անգամ նավից: