Իրանը դատապարտել է Համիդ Նուրիի գործով Շվեդիայի դատարանի վճիռը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին սկզբունքորեն անընդունելի է համարել Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի գործով Շվեդիայի վերաքննիչ դատարանների վճիռը և խստորեն դատապարտել այն։
Քանանին հայտարարել է. «Ցավում եմ, որ շվեդական դատարանը որոշել է կայացնել նման վճիռ՝ առանց հաշվի առնելու արդար դատավարության չափանիշները: Ցավոք սրտի, Շվեդիայի դատական համակարգը, կանգնելով ահաբեկչական խմբավորումների կողքին, որոնք տասնամյակներ շարունակ ամենասարսափելի ահաբեկչական և հակամարդկային գործողություններ են իրականացրել Իրանի, Իրաքի և նույնիսկ Եվրոպայի ժողովրդի դեմ, վնաս է հասցրել երկրի շահերին և վտանգել երկու ժողովուրդների ու երկրների պատմական հարաբերությունները»:
Քանանին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում այս կապակցությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր»: