Իրանը և Թուրքմենստանն ընդգծել են էներգետիկայի և տարանցման ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Թուրքմենստանի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահն ընդգծել է երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտների վերաբերյալ պայմանավորվածությունների գործադրումն արագացնելու անհրաժեշտությունը։
Սարդար Բերդիմոհամմեդովի հետ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, Էբրահիմ Ռայիսին Իրանի պատրաստակամությունն է հայտնել խթանել երկու երկրների միջև համագործակցությունը էլեկտրաէներգիայի և գազի, ինչպես նաև տրանսպորտի և տարանցման ոլորտներում՝ օգտագործելով Իրանի հարավային նավահանգիստների, ներառյալ՝ Բանդար Աբասի և Չաբահարի հնարավորությունները:
Ռայիսին նշել է, որ Գազայի ճնշված ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի վայրագություններն ու հանցագործությունները Գազայի ճնշված ժողովրդին օգնելու համար բոլոր կարողությունների կիրառման անհրաժեշտություն են առաջացրել:
Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմոհամեդովն այս հեռախոսազրույցում ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցության մակարդակը և իրականացնելու էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման և մշակութային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները։