Թավրիզ քաղաքում կայացել է «Յալդայի գիշերվա»ազգային ավանդույթների պահպանման ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i211146-Թավրիզ_քաղաքում_կայացել_է_Յալդայի_գիշերվա_ազգային_ավանդույթների_պահպանման_ցուցահանդեսը
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում կայացել է«Յալդայի գիշերվա»(Շաբ-ե Յալդա)»-ի ազգային ավանդույթների պահպանման ցուցահանդեսը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 12:50 Asia/Tehran

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում կայացել է«Յալդայի գիշերվա»(Շաբ-ե Յալդա)»-ի ազգային ավանդույթների պահպանման ցուցահանդեսը։

Պատմական և զբոսաշրջային Թավրիզ քաղաքում կայացած այս ցուցահանդեսի նպատակն է պահպանել այս ավանդույթները և  ներկայացնել հատուկ Յալդայի գիշերվա համար նախատեսված ուտելիքները, չարազը և մրգերը։

Ցուցահանդեսը տևել է մեկ շաբաթ։ 

Յալդայի գիշերվա ավանդույթների պահպանման մշակութային միջոցառումը մեծ  ընդունելության արժանացավ Թավրիզում, և այս միջոցառումը շարունակվեց մինչև չորեքշաբթի գիշեր։

Յալդայի գիշեը կամ (Շաբ-ե չելլեն) Իրանի ժողովրդի  հնագույն  տոներից մեկն է։

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին,Իրանի ժողովուրդը  նշում  է «Յալդայի գիշերը», որը տարվա ամենաերկար գիշերն է։

Իրանական ընտանքիները Յալդայի գիշերը սովորաբար հավաքվում են իրար շուրջ և  մինչև լուսաբաց միասին են անցկացնում։ 

Դարեր շարունակ իրանցիներն ու իրանական մշակույթի ազդեցության տակ գտնվող տարածաշրջանի այլ ժողովուրդները ուրախությամբ են նշել այս տոնը։

Տարվա ամենաերկար գիշերը իրանցիների շատ գեղեցիկ ավանդույթներից է՝ հարազատներին և ընտանիքի մեծերին այցելելը,որի ընթացքում ողջ գիշերն արթուն են անցկացնում և  աշնան վերջին գիշերը դարձնում  հիշարժան  և անմոռանալի հուշերով լի գիշեր։ 

Յալդայի գիշերվա ազգային ավանդույթների պահպանման ցուցահանդեսի մի շարք այցելուներ Թավրիզում Iran press-ի թղթակցին տված հարցազրույցում Յալդայի գիշերը անվանել են մեծերին այցելելու լավագույն առիթը  և ասել են,որ  Յալդայի գիշերը մեծերին  այցելելը  և հարգելը իրանցիների կարևորագույն ավանդույթներից է  համարվում: