ԻԻՀ մեծարգո առաջնորդ․ Ընտրությունները վերափոխման և խնդիրների լուծման հիմքն են
https://parstoday.ir/hy/news/iran-i211242-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդ_Ընտրությունները_վերափոխման_և_խնդիրների_լուծման_հիմքն_են
Իրանի Խուզեստան և Քերման նահանգների հազարավոր բնակիչների հետ խանդավառ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով,որ 2024 թվականի մարտի 1-ին կայանալիք ընտրությունները շատ կարևոր ու որոշիչ են, ասել է,-«Այս ընտրությունները հանդիսանում են խնդիրների լուծան ելքը և վերափոխման հիմքը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2023 13:12 Asia/Tehran

Իրանի Խուզեստան և Քերման նահանգների հազարավոր բնակիչների հետ խանդավառ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով,որ 2024 թվականի մարտի 1-ին կայանալիք ընտրությունները շատ կարևոր ու որոշիչ են, ասել է,-«Այս ընտրությունները հանդիսանում են խնդիրների լուծան ելքը և վերափոխման հիմքը»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդման համաձայն, այաթոլլահ Խամենեին պարզաբանել է Իսլամական Հանրապետությունում ընտրությունների սկզբունքի և տրամաբանության կարևորությունը և ասել.-«Թե՛ հանրապետականությունը, և թե՛ համակարգի իսլամությունը  կախված են ընտրություններից։ Որովհետև երկրի կառավարման գործում  հանրապետականության  ու ժողովրդավարության և  ժողովրդի ինքնիշխանության իրականացման միակ ճանապարհը  ընտրություններ անցկացնելն է»։

Նշելով, որ «ընտրությունների բացակայությունը» բռնապետության կամ «անարխիայի, անապահովության և անկարգության» պատճառ է դառնում և  քննադատելով նրանց, ովքեր տարբեր ձևերով  հորդորում են մարդկանց չմասնակցել ընտրություններին,  Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է,- «Ընտրությունները միակ ճիշտ և ճշմարիտ ուղին են», որոնք կարող են  ապահովել ժողովրդի ազգային ինքնիշխանությունը»։ 

Հեղափոխության գերագույն առաջնորդն իր ելույթի մի հատվածը հատկացրեց Գազայի միջազգային և իսլամական հարցին, ասելով.-«Այս միջադեպը եզակի է երկու առումներով․ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից, այն առումով, նման դաժանություն, հանցավորություն, արյունարբություն, մանկասպանություն, չարագործություն, բարբարոսություն և հիվանդների ու հիվանդանոցների գլխին ռումբ նետել երբեք չեն տեսնվել, իսկ  Պաղեստինի ժողովրդի ու մարտիկների կողմից, քանի որ այսպիսի համբերությունը, դիմադրությունը և թշնամուն խելագարության հասցնելը, աննախադեպ  են»։ 

Այաթոլլահ Խամենեին մատնանշել է. «Թեև ջուր, սնունդ, դեղորայք և վառելիք  չեն հասնում այս մարդկանց,սակայն նրանք կանգնած են լեռան պես, և հենց նրանց չհանձնվելը՝ նրանց կդարձնի հաղթական, քանի որ Աստված համբերատարների հետ է: Ինչպես այսօր երեւում են հաղթանակի նշանները»։

Նշելով,որ չնայած մեծ քանակությամբ ռազմատեխնիկայի  ու մեծ հնարավորթյունների  առկայությանը, Սիոնիստական ​​ռեժիմի անկարողությունը,  Պաղեստինի ժողովրդի այս եզակի դիմակայության մյուս կարևոր կողմերից է համարվում, Այաթոլլահ Խամենեին կարևոր հայտարարություն անելով , ասել է,-  «Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումը, այս միջադեպում նաև ԱՄՆ-ի ձախողումն է, և  այսօր աշխարհում ոչ ոք տարբերություն չի դնում օկուպացիոն ռեժիմի և ԱՄՆ-ի ու Անգլիայի միջև, և բոլորը գիտեն, որ նրանք նույնն են»։

Հրադադարի ու ռմբակոծությունների դադարեցման մասին Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերի վրա վետո դնելը որակելով ԱՄՆ-ի  կառավարության կողմից արված լկտի  քայլ  և Սիոնիստական ​​ռեժիմի հետ համագործակցություն՝ երեխաների, կանանց, ծերերի, հիվանդների և այլ անպաշտպան մարդկանց վրա ռումբեր նետելու համար, Իսլամական հեղափոխության առաջնորը հավելել է,-«Դիմադրությանը օգնելը բոլորի պարտքն է, իսկ Սիոնիստական ​​ռեժիմին օգնելը հանցագործություն և դավաճանություն է»։

Նշելով,որ իսլամական երկրների պարտականությունն է թույլ չտալ ապրանք, նավթ և վառելիք հասնեն Սիոնիստական ռեժիմին, որը  նույնիսկ կանխել է ջրի մատակարարումը  Գազայի բնակչությանը, Այաթոլլահ Խամենեին  հստակեցրել է,- «Այսօր աշխարհի խիղճը  խոցված է: Միացյալ Նահանգներում և Եվրոպայում մարդիկ դուրս են գալիս փողոց, և որոշ քաղաքական գործիչներ,  համալսարանների տնօրեններ ու գիտնականներ բողոքում են Սիոնիստական ​​ռեժիմին իրենց կառավարությունների աջակցության դեմ, բայց չնայած դրան, որոշ կառավարություններ շարունակում են օգնել դաժան ռեժիմին»:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. -«Անկասկած, հաղթանակը արդարության ճակատինն է, և Սիոնիստական օկուպանտ ​​ռեժիմը արմատախիլ կարվի, և մենք հուսով ենք, որ դուք՝ երիտասարդներդ, ձեր աչքերով կտեսնեք այս  հուսալի ապագան»: