ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը համալրվել են «Թալայիե» և «Նասիր» թեւավոր հրթիռային համակարգերով
(last modified Sun, 24 Dec 2023 13:47:52 GMT )
Դեկտեմբեր 24, 2023 17:17 Asia/Tehran
  • ԻԻՀ  բանակի ռազմածովային ուժերը  համալրվել են  «Թալայիե» և  «Նասիր» թեւավոր հրթիռային համակարգերով

«Թալայիե» ռազմավարական թեւավոր հրթիռային համակարգը, «Նասիր» թեւավոր հրթիռային համակարգը և առաջին էլեկտրոնային պատերազմի և հետախուզական ուղղաթիռները Նոբովաթի երրորդ շրջանում միացել են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հարավային նավատորմին ։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանիի ներկայությամբ այսօր (կիրակի) Նոբովաթի երրորդ շրջանում բանակի հարավային նավատորմին միացել են «Թալայիե» ռազմավարական թեւավոր հրթիռային համակարգը, «Նասիր» թեւավոր հրթիռային համակարգը և առաջին էլեկտրոնային պատերազմի և հետախուզական ուղղաթիռները։ 

Partoday-ի Հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ «Թալայիե» ռազմավարական թևավոր հրթիռային համակարգը, «Նասիր» թևավոր հրթիռային համակարգը, ռազմածովային նավատորմի առաջին էլեկտրոնային պատերազմի ուղղաթիռը, առաջին հետախուզական   ուղղաթիռը, «երկիր-երկիր» դասի  հրթիռային համակարգերը, «Ջամարան» ականակիր նավի համար նախատեսված «Սանջար» խելամիտ անօդաչու թռչող սարքը, բազմաֆունկցիոնալ և հետախուզական  անօդաչու թռչող սարքերի համակարգը, որ կիրառվում է  ոէլեկտրոնային պատերազմի համար,  ջրասուզակների հայտնաբերման համակարգը և նավահանգիստներում ու խարսխային կայաններում օգտագործվող  «Sirvan» քարշակը այն համակարգերի մի մասն են,որոնց շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր։

«Թալայիե» հրթիռն ավելի քան 1000 կիլոմետր հեռահարությամբ խելացի թևավոր հրթիռ է, որը կարող է փոխել ուղղությունը և ընտրել նոր թիրախ և բարձր մակարդակում անակնկալի բերել թիրախը։ 

«Նասիր» թևավոր հրթիռը, որի հեռահարությունը գերազանցում է 100 կիլոմետրը, ունի կատարյալ կործանարար ուժ և տեղադրված է ռազմածովային ուժերի տարբեր դասի էսկադրոնային ականակիրների վրա։Եվ  այսօր ռազմածովային ուժերին միացել է  «Նասիր» հրթիռով հագեցած մի նավ։

Ուղղաթիռների վրա տեղադրված էլեկտրոնային պատերազմի համակարգերն  օգտագործվում են ինքնապաշտպանության ոլորտում, փափուկ եղանակով, և կարող են խաբել բոլոր տեսակի հրթիռներ։

Հետախուզական համակարգերով հագեցած ուղղաթիռները տեղեկություններ հավաքելով բարեկամին թշնամուց տարբերակող համակարգերով ու տեսախցիկներով, մեծապես օգնում են   քաղաքացիական նավագնացությանը և ռազմածովային պատերազմին։