ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել «3+3» հարթակի շրջանակում․ Իրանի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i211460-ՀՀ_ն_և_Ադրբեջանը_կարող_են_խաղաղության_հասնել_3_3_հարթակի_շրջանակում_Իրանի_ԱԳ_նախարար
Երևանի և Բաքվի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական- տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2023 15:09 Asia/Tehran
  • ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել «3+3» հարթակի շրջանակում․ Իրանի ԱԳ նախարար

Երևանի և Բաքվի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական- տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա շեշտեց, որ Հայաստանը լուրջ է տրամադրված տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում և կարևոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

«2024 թվականի առաջին ամիսներին հնարավոր է հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում։ Մենք լավատես ենք այդ հարցում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Նա հիշեցրեց, որ նախօրեին շփվել է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու անգամ զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: