Ռուսաստանը քննադատել է Արևմուտքին ՀԳՀԾ-ի վերականգնումը խոչընդոտելու համար
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը քննադատել է Արևմուտքի գործունեությունը Համատեղ գործողությունների վերականգնման հարցում։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի երեկոյան Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել է Արևմուտքի գործունեությունը ՀԳՀԾ-ի հետ կապված և ասել.- Եթե վերջին մեկ տարում ԱՄՆ-ն և եվրոպական եռյակը չխոչընդոտեին ՀԳՀԾ-ի վերականգնումը , Իրանի ուրանի հարստացումը չէր գերազանցի 3,67 տոկոսը։
Նշվում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր զեկույցում, անդրադառնալով Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում հարստացված ուրանի արտադրության ավելացմանը, հայտարարել է.-Իրանը նոյեմբերի վերջից ավելացրել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրության քանակը՝ ամսական 3-ից հասցնելով 9 կգ-ի։
Նշվում է, որ 2018 թվականի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և այս համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարման մեջ եվրոպական կողմերի թերանալուց երկու տարի անց, Իրանը Գործակալության հսկողության ներքո քայլեր է ձեռնարկել՝ նվազեցնելու իր պարտավորությունները, որպեսզի. հավասարակշռություն հաստատի այս համաձայնագրի իրականացման գործում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները շրջելի են, եւ դա կարող Է տեղի ունենալ, հենց որ գործարքի կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:
Համաձայն ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի, եթե մյուս կողմը հավատարիմ չի մնա իր պարտավորություններին, Իրանն իրավունք ունի դադարեցնել իր պարտավորությունների կատարումն ամբողջությամբ կամ մասնակի։