ԻԻՀ դիվանագիտությունը Երևանում՝ հանուն խաղաղ Կովկասի
https://parstoday.ir/hy/news/iran-i211534-ԻԻՀ_դիվանագիտությունը_Երևանում_հանուն_խաղաղ_Կովկասի
Տարածաշրջանում Իրանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ, այս երկիրը Կենտրոնական Ասիայի և Կովկասի կարևորագույն խաղացողներից մեկն է և արդյունավետ դեր ունի քաղաքական և տնտեսական հավասարումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 08:55 Asia/Tehran
  • ԻԻՀ դիվանագիտությունը Երևանում՝ հանուն խաղաղ Կովկասի

Տարածաշրջանում Իրանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ, այս երկիրը Կենտրոնական Ասիայի և Կովկասի կարևորագույն խաղացողներից մեկն է և արդյունավետ դեր ունի քաղաքական և տնտեսական հավասարումներում:

Միջազգային հարցերով փորձագետ Հասան Հանիզադեն Barna լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանը ԵԱՏՄ-ի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իրանի հաղորդակցության միջանցքի իրական դաշնակիցներից է»։

Նա հավելել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և Հայաստանի աշխարհագրական կառուցվածքի ցանկացած փոփոխություն, հատկապես՝ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների մասով, ընդունելի չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար»։

Փարձագետի խոսքով. «Սիոնիստական ռեժիմը փորձում է սպառնալ Իրանի ազգային անվտանգությանը՝ մի շարք հենակետեր ստեղծելով Ղարաբաղում: Ուստի պարոն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Երևան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու և Սիոնիստական ռեժիմի կողմից Ղարաբաղի տարածքի անօրինական օգտագործումը  թույլ չտալու նպատակով»։

Barna-ի թղթակցի հետ զրույցում, Կովկասի հարցերով փորձագետ Հիրադ Մխիրին ասել է. «Տարածաշրջանային դիմակայության և թուրքական դաշինքի առկայության պատճառով. Ադրբեջանը և Իսրայելը ջանքեր են գործադրում՝ մերձենալու այս դաշինքին, որը ձևավորվել է Արևմուտքի աջակցությամբ: Միջազգային կարգերի անցման այս շրջանում Իրանի համար շատ կարևոր է Հայաստանի աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության պահպանումը»:

Փորձագետը կարևորել է 3+3 ձևաչափը և խնդիրները լուծումը տարածաշրջանի ներսում:  Առաջարկվում է նաև, որ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը 3+3 ձևաչափի շրջանակում համագործակցեն՝ տարածաշրջանի խաղաղությունը պահպանելու համար, ինչն ազդարարում է արևմտյան երկրների միջամտության չեզոքացումը ներքին և արտաքին քաղաքականության առաջխաղացման, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի ճգնաժամի լուծման գործում։