Իրանը մուտք է գործում ԵԱՏՄ 170 միլիոնանոց շուկա
https://parstoday.ir/hy/news/iran-i211542-Իրանը_մուտք_է_գործում_ԵԱՏՄ_170_միլիոնանոց_շուկա
Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին՝ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է. «13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում առաջին անգամ, մենք կարողացել ենք ազատ առևտրային հարաբերություններ հաստատել 170 միլիոն բնակչություն ունեցող հինգ խոշոր երկրների հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 13:11 Asia/Tehran
  • Իրանը մուտք է գործում ԵԱՏՄ 170 միլիոնանոց շուկա

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին՝ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է. «13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում առաջին անգամ, մենք կարողացել ենք ազատ առևտրային հարաբերություններ հաստատել 170 միլիոն բնակչություն ունեցող հինգ խոշոր երկրների հետ»:

Աբբաս Ալիաբադին ասել է. «ԵԱՏՄ անդամ հինգ երկրներին անհրաժեշտ են մեր երկրի կարողությունները, հատկապես՝ արդյունաբերական և տնտեսական ոլորտներում»։

Նրա խոսքով. «Ներկայումս մենք ԵԱՏՄ երկրներից ներկրում ենք գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ եգիպտացորենը և ցորեն: Իսկ համաձայնագրի ստորագրմամբ մեր երկրի և միության անդամ մյուս երկրների միջև ավելի լայն հարաբերություններ կհաստատվեն և ազատ առևտուր կիրականացվի»։

Անդրադառնալով համաձայնագրով սահմանված առաջնահերթություններին, նախարարն ասել է. «Համաձայնագրում առաջնահերթությունը տրվել է ներքին մատակարարներից օգտվելուն, ակայն ապահովվել է նաև մրցակցային միջավայր»:

Նախարարը նշել է. «Այս համաձայնագիրը լավ հնարավորություն է ընձեռել բոլոր տնտեսվարողներին՝ մուտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր շուկաներ: Եվ նրանք պետք է այս հնարավորությունից առավելագույն օգուտ քաղեն»։